կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 09:15
Քաղաքական

Կրկին ՀԱԿ-Բագրատյան անհաշտ պայքարի մասին. ՛՛Հրապարակ՛՛

Կրկին ՀԱԿ-Բագրատյան անհաշտ պայքարի մասին. ՛՛Հրապարակ՛՛

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բավականին աղմկոտ հարցազրույցում նաեւ տեսակետ է հայտնում, որ մարգինալ ուժերի հույսին մնացած Հրանտ Բագրատյանն իր օրերում չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր նախագահական ընտրություններին ՀԱԿ մասնակցության հարցը, ինքնուրույն որոշում է կայացրել. թող գար, ջարդեր այդ մթնոլորտը` սեփական արգումենտներով,- պնդում է Զուրաբյանը:

 

Սակայն, ինչպես տեղեկացնում են «Հրապարակ» օրաթերթի աղբյուրները, նախագահական ընտրություններին մասնակցության հարցը ՀԱԿ քաղխորհրդում քննարկվել է եւս երկու անգամ, որոնց ժամանակ Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ինքն առաջադրվելու է: Առարկություն գրեթե չի եղել. ասել են' «մի երկու օրից կերեւա, թե ինչ ենք անելու»:

 

Բագրատյանն այդ մասին տետ ա տետ տեղեկացրել է նաեւ Տեր-Պետրոսյանին: Ապա ստիպված է եղել երկու անգամ հետաձգել իր կուսակցության համագումարը, որից հետո համագումար է հրավիրել, առաջադրվել է որպես թեկնածու՝ պայմանով, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում կհանի թեկնածությունը: «Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանն ու Զուրաբյանն ունեին երկու սցենար՝ պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, նրա չառաջադրման դեպքում էլ ինքը` Լեւոն Զուրաբյանն էր ցանկանում առաջադրվել, ինչին էլ խանգարեց Բագրատյանը` «հաստատելով» Օսկանյանի հետ գաղտնազրույցի զուրաբյանական թեզը, որ Բագրատյանը «գծի» մեջ չէ»,- ասել է թերթի զրուցակիցը: