Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որտեղ նշված է.
«Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ
Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր ժողովուրդը, պետությունը, մենք բոլորս ծանր կորուստներ ենք կրել:
Եվ այժմ պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները և դուրս գանք ստեղծված իրավիճակից, բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկս մեր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով մեր պարտականությունները:
Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ, լինենք ավելի հանդուրժող ու կարեկից, հոգատար ու հայրենասեր: Այդ դեպքում, վստահ եմ, կկարողանանք գրանցել հաջողություններ:
Խաղաղություն բոլորիդ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»: