|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փետրվարի վերջին ավարտվում է Եվրամիությունում Բելգիայի վեցամսյա կառավարման ժամկետը: Նախագահի էստաֆետը կստանա Հունգարիան:
Ըստ Euronews-ի, փորձագետները նշում են, որ կառավարման բելգիական շրջանը համեմատաբար հանգիստ անցավ: Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ Բելգիան այդպես էլ չլուծեց իր ներքին քաղաքական ճգնաժամը: «Մենք գործել ենք ԵՄ բարեփոխումների մասին լիսաբոնյան պահանջներին համապատասխան»,- բացատրում է Բելգիայի ԱԳՆ ղեկավարը:
Փաստորեն, Բելգիան, որ ԵՄ-ի հիմնադիրներից է, ներկայումս կանգնած է փլուզման եզրին. երկու համայնք` Ֆլամանդիան եւ Վալոնիան, անհաշտ են, ինչի հետեւանքով երկրում դեռ չի ձեւավորվել նոր դաշնային կառավարություն: «ԵՄ տնտեսական տարածության ստեղծման հարցում նպաստեցինք համաձայնության ձեռք բերմանը: Մեզ հաջողվեց ընդունել ԵՄ-ի 2011-ի բյուջեն»,- հիշեցնում են Բելգիայի ԱԳՆ-ում: