|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մուտքագրեց Պարույր Հայրիկյանի` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու դիմումը, ԱԻՄ-ի առաջնորդը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե միասնական թեկնածուի դեպքում Հայրիկյանն առաջինը պետք է հանի իր թեկնածությունը:
«Թող ինձ դա առաջարկի այնպիսի մարդ, ով իր կյանքում մեկ անգամ նման ջենտլմեն քայլ է արել: Էս էլ հո «Կոկա Կոլա» չի, որ մի հատ էլ փորձես»,- նշել է Հայրիկյանը` հիշեցնելով, որ 1996թ. ինքը հիմնական թեկնածուն էր, բայց չդարձավ միասնականը:
Հայրիկյանի խոսքով` միասնական թիմի հասնելու համար կա մեկ սկզբունք, այն է` բոլորը մի կողմ են թողնում իրենց ցանկությունները եւ համաձայնում հանել իրենց թեկնածությունները: