|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մայիսի 22-ին Երևանի «Փյունիկ» մարզադպրոցի մարզադաշտում տեղի ունեցան «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա-Կոկա-Կոլա գավաթ 2011» մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: «Արենի» թիմը հաղթանակ տարավ Վանաձորի նկատմամբ: Երրորդ տեղի համար պայքարում Չարենցավանի թիմը առավելության հասավ Իջևանի նկատմամբ:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները հովանավորի կողմից ստացան արժեքավոր նվերներ՝ համակարգիչներ, փլեյերներ և մարզահագուստներ:
Հիշեցնենք, որ ապրիլին մեկնարկած առաջնությունը կազմակերպված էր Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 450 միջնակարգ դպրոցների 1999-2001 թթ. ծնված տղաներից և աղջիկներից կազմված թիմերի համար:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն