կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 13:55
Սպորտ

''Չարենցավան''-ը եւ ''Մարտունի''-ն՝ "Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2013"-ի եզրափակիչում

''Չարենցավան''-ը եւ ''Մարտունի''-ն՝  "Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2013"-ի եզրափակիչում
Մայիսի 30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունում կայացել են  1/2 եզրափակչի հանդիպումները:

 
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ առաջին կիսաեզրափակիչում հանդիպեցին  «Չարենցավան»-ն ու «Վեդի»-ն: Չարենցավանի պատանի ֆուտբոլիստների առավելությունը ավելի քան համոզիչ էր: : Չարենցավանցիները հաղթանակ տոնեցին 8:1 հաշվով: Եզրափակիչ մտնելու իրավունք տվող երկրորդ խաղում պայքարն ավելի համառ էր: Հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում, իսկ դաշտից հաղթանակով հեռացավ «Մարտունի»-ն՝ առավելության հասնելով 3:1 հաշվով:

 
Եզրափակիչ հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիակական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 8-ին: 3-րդ տեղի համար կպայքարեն «Երևանը» և «Վեդին»: Գլխավոր մրցանակը կխաղարկեն «Չարենցավանը» և «Մարտունին»: Խաղերի սկիզբը՝ ժամը 10:00-ին: