|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն հատարարություն է տարածել, որում ասվում է.
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն (ԿԿՀԲՔԱ) Կոկա-Կոլա ընկերության պաշտոնական շշալցնող գործընկերն է Հայաստանում, որն արտադրում կամ ներմուծում և իրացնում է Կոկա-Կոլա Ընկերության ապրանքային նշաններով ոչ ալկոհոլային ըմպելիքներ։
Մեր ընկերության կողմից հայաստանյան շուկայում իրացման նպատակով արտադրվող կամ ներմուծվող ցանկացած ապրանքատեսակի փաթեթավորումը անցնում է վերանայման տարբեր փուլեր և խիստ համապատասխանում է ՀՀ և ԵԱՏՄ կիրառելի կարգավորումներին, փաթեթավորման վրա առկա են տվյալ կարգավորումներով պահանջվող լեզուներով սահմանված տեքստեր՝ հայերեն/ռուսերեն, որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ, արտադրանքը համապատասխանում է որակի և անվտանգության միջազգային և տեղական պահանջներին։ Տեղեկացնում ենք, որ տվյալ մակնշմամբ ապրանքատեսակը ՀՀ չի ներմուծվել, ինչպես նաև այն ՀՀ-ում իրացման համար արտոնված չէ ոչ ԿԿՀԲՔԱ-ի, ոչ Կոկա-Կոլա Ընկերության կողմից»: