Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մտել է վճռորոշ փուլ:
Ինչես հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը՝ քառորդեզրափակիչ հանդիպումները անցել են համառ և դիտարժան պայքարում: Փոփոխակի հաջողությամբ հանդես են եկել Երևանի երկու թիմերը:
Երևանի 84-րդ դպրոցի թիմը 6:3 հաշվով առավելության է հասել Շիրակի մարզի «Նոր Կյանք» թիմի նկատմամբ, իսկ Երևանի 171-րդ դպրոցի թիմը զիջեց Չարենցավանի ֆուտբոլիստներին՝ 1:4 հաշվով: Շիրակի մարզի մեկ այլ թիմ՝ Գյումրիի 6-րդ դպրոցը, նույնպես պարտություն կրեց՝ զիջելով «Վեդիին» 2:3 հաշվով: Եվ վերջին հանդիպումն ավարտվեց «Մարտունիի» թիմի հաղթանակով «Բերդավանի» նկատմամբ 2:1 հաշվով:
Կիսաեզրափակիչներում կհանդիպեն «Չարենցավանը» և «Վեդին», «Մարտունին» և «Երևանը»: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիակական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 30-ին: Հանդիպումները սկիզբը ժամը 15:00-ին: