|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 4-ին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Կոկա-Կոլա» ընկերության կողմից համատեղ կազմակերպված մրցաշարը, որը կրում է «ՀՖՖ-Կոկա-Կոլա» գավաթ անունը:
Մրցաշարին կմասնակցեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի հանրակրթական դպրոցների 1999-2001թթ. ծնված տղաներ և աղջիկներ:
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 4-26-ը, երկրորդը` մայիսի 4-21-ը:
Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում:
Առաջին փուլի ավարտից հետո Երևան քաղաքի 10 թիմեր, ՀՀ մարզերից և Արցախի երկուական թիմեր կկազմեն 16 զույգ և պայքարը կշարունակեն` սկսած 1/32 եզրափակիչից:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները և մարզիչները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգևատրվի նաև «ՀՖՖ – Կոկա-Կոլա» գավաթով: