|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եգիտոսում կառավարության կողմից սուբսիդավորվող` «ռագըֆ» կոչվող` ցածրորակ ալյուրից պատրաստված հացն այսուհետ վաճառելու են քարտերով, ավելի ճիշտ` սմարթ-քարտերով: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի տեղական զարգացման նախարարությունը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Էլեկտրոնային սարքերի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի օրական կստանա 3 հացիկ, ընդ որում` այն հնարավոր կլինի ձեռք բերել պետական փռերում, որտեղ ամեն ինչ խստագույնս վերահսկվելու է` ալյուրի գողությունը կասեցնելու նպատակով:
Եգիպտացիների մեծ մասի համար, ովքեր ապրում են աղքատության մեջ, հացը միակ կերակուրն է: