|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 111 մարդու, ովքեր մեղադրվում են ԱՄՆ պատմության մեջ բանկային քարտերի միջոցով կատարված ամենախոշոր խարդախության մեջ: New York Post-ը գրում է, որ այս հանցախումբը, ընդհանուր առմամբ, 13 միլիոն դոլար է գողացել` 16 ամսվա ընթացքում:
Ձերբակալվածները տարբեր հինգ հանցախմբերի անդամներ են եւ կապեր են ունեցել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:
Հանցագործներն օգտագործել են մարդկանց անձնական տվյալները` բանկային կեղծ քարտեր պատրաստելու համար, այնուհետեւ դրանցով վճարել են թանկարժեք հյուրանոցների եւ վարձված առանձնատների համար, գնել են թանկարժեք պլանշետային համակարգիչներ, հեռախոսներ, ժամացույցներ, պայուսակներ:
Հանցախմբի եւս 25 անդամ հետախուզման մեջ է: