կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 12:18
Հասարակություն

Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին

Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՆԵՐԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ ԷՆԴ ՔՆՍՏՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ  «ԷՆԵՐԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ ԷՆԴ ՔՆՍՏՐԱՔՇՆ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել 1ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը։

Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում,  շինարարական և մոնտաժային աշխատանքներ։

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին համաձայն ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից տրամադրած էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) ԼԷ N0666 լիցենզիայի, որն էլ հանդսանում է տվյալ ներդրումային ծրագրի հիմնական մրցակցային առավելությունը։ Ծրագիրն իրականաց¬նող ընկերությունը տվյալ ոլորտում առաջատարներից մեկն է։

Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 2 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 52.5 մլն ՀՀ դրամի /առանց ԱԱՀ/։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 430 մլն ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ հարկեր, ԱԱՀ /բացի ինվերտոր և վահանակ/), որից 63․75 մլն դրամ արտոնության առարկա հանդիսա¬ցած /հենակային համակարգ և հաստատուն հոսանքի մալուխներ/ ապրանքների արժեքն է, մնացածը՝ այլ սարքավորումներ, ինվերտորներ, վահանակներ, տրանսֆորմատորային ենթակայան, փոփոխական հոսանքի մալուխներ և այլն/:Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 63․7 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ: