Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «Հրազդանի ՋԷԿ-ը, որը պատկանում է ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, մեր տեղեկություններով, մոտակա ամիսներին վաճառվելու է։ Ինչպես տեղեկանում ենք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լրատվական բաժնից, «ՀրազՋԷԿ»–ն արդեն սեփական դիմումի համաձայն դուրս է եկել բորսայի ցուցակից, ասել է թե՝ առաջին քայլն արված է։
Բորսայում լինելով՝ ընկերությունն ստիպված էր լինում ներկայացնել մի շարք հաշվետվություններ, ինչը նրա գործունեությունը դարձնում էր թափանցիկ։ Տվյալ դեպքում, ՋԷԿ-ի վաճառքը կազմակերպելու նպատակով, պետք է իրականացվեր աճուրդ, որի ընթացքում էլ պետք է ընտրվեր լավագույն առաջարկը։ Սա ձեռնտու չէ «Ինտեր ՌԱՕ»–ին, քանի որ, մեր տեղեկություններով, պոտենցիալ գնորդն արդեն հայտնի է։ Ի դեպ, հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերն օտարում է օֆշորային մի ընկերության»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։