կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-19 23:09
Մշակույթ

Չի վաճառվելու

Չի վաճառվելու

«ՀՀ Ազգային հերոսներ: Արցախի հերոսներ» գիրքն անվճար բաժանվելու է երիտասարդներին:

«Մինչև այժմ չկար այնպիսի գիրք, որ պատմեր մեր բոլոր հերոսների մասին: Այս հրատարակությունը առաջին հերթին պատասխանն է հայկական բանակի հասցեին հնչող վայրահաչությունների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրքի հեղինակ, ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը: Նա առաջարկեց հարցախույզ անցկացնել` պարզելու, թե քանի մարդ է տեղյակ մեր հերոսների (15-ը`Ազգային, 20-ը` Արցախի) մասին. «Չեն իմանա, այսինքն` երկրորդ հերթին գիրքն ունի ճանաչողական նշանակություն»: 500 տպաքանակ ունեցող գրքույկում զետեղված տեղեկատվությունը, նաև ռուսերենով ու անգլերենով, տեղադրված է www. mayrhayastan.am կայքում: «Այս հրատարակության շնորհանդեսը սկիզբն էր Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքի: Երկրորդ քայլը կլինի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների այցելությունը ազգային հերոսների շիրիմներին»,- հավելում է գրքի խմբագիր, պատմաբան Էդգար Հովհաննիսյանը: