|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր խորհրդարանում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի լսումների ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ներկայացրեց «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի հետ կապված իր հիմնավորումները:
Ուրիխանյանին հարց ուղղեց ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Ինչպե՞ս եք պատկերացնում` կրկնակի քվեարկության մեխանիզմն ինչպե՞ս է կարգավորվելու, և առաջարկին համարժեք ի՞նչ լուծումներ կան, արդյոք: Ինչպես նաև` հանրաքվեին մասնակցելու համար ի՞նչ լուծումներ եք առաջարկում»:
Ուրիխանյանը պատասխանեց, որ ցանկացած տարբերակ, որը վերաբերում է վերահսկողություն սահմանելուն, իր կողմից ընդունելի է: «Էլեկտրոնային լուծումները գուցե պահանջում են լուրջ ծախսեր, սակայն փողի մասին խոսակցություններն արդյո՞ք տեղին են, երբ խոսվում է ընտրությունների պատվի մասին»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ խոսքը ոչ թե փողի մեծության մասին է, այլ համակարգի կազմակերպման: