|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շվեյցարիայում ուժի մեջ է մտել «Հարկային հարցերում միջազգային օգնության մասին» օրենքը, որի համաձայն` այսօրվանից` 2013 թ. փետրվարի 1-ից, շվեյցարական բանկերի հաճախորդների գործողությունները կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին, եթե հարկային օրենսդրության խախտումների վերաբերյալ կասկածներ լինեն. տեղեկացնում է РБК-ն:
2013 թվականի հունվարին Շվեյցարիայի հնագույն բանկերից մեկը` 1741 թվականին ստեղծված Wegelin&Co-ն, դադարեցրել է իր գործունեությունը հարկային խարդախությունների հետ կապված սկանդալից հետո: Բանկին ստիպել են ԱՄՆ կառավարությանը 57,8 մլն դոլար տուգանք վճարել` ամերիկացի հաճախորդներին հարկային պարտավորություններից խուսափել օգնելու համար: