Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանը միայն Երեւանը չէ» եւ «Ընդամենը հարյուր քայլ» կարգախոսներով այսօր Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղից իր քարոզարշավը սկսեց Հրանտ Բագրատյանը:
Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին մոտ 100 վերինարտաշատցիներ, Բագրատյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Նա գյուղացիներին հայտնեց գյուղական կոոպերացիաներ հիմնելու իր ծրագրի, գյուղերում վեամշակման եւ ագրոսերվիսի հիմնարկներ ստեղծելու նպատակների մասին: Նաեւ պատասխանեց գյուղացիների տարբեր հարցերի` տնտեսության, գյուղատնտեսության եւ քաղաքականության վերաբերյալ` հիշելով իր վարչապետության տարիներին իրականացված հողային ռեֆորմը, որն այդպես էլ չհասցրեց դառնալ ագրարային ռեֆորմ:
Բագրատյանը, խոսելով գյուղացիներին բանկերի կողմից տրամադրվող վարկերի մասին, նշեց, որ այդ վարկերն իրականում շատ ավելի բարձր տոկոսադրույքով են լինում, քան հայտարարվում է, եւ նշեց. «Մեր բանկերը, կոպիտ ասած, ձեր ամորձիներից բռնած, ման էեն տալիս»: Հետո ավելացրեց, որ գյուղացին այժմ բանկերի ստրուկն է դարձել:
Բագրատյանը նշեց գյուղատնտեսությունը սուբսիդավորելու կարեւորության մասին` որպես օրինակ նշելով, որ պարարտանյութեր ձեռք բերելու համար այլեւս ոչ թե էժան պարարտանյութ կներկրվի, այլ այդ գումարները կտրամադրվեն գյուղացիներին: Դրանից բացի, որ գյուղացիների արտադրած մթերքի համար ամենասկզբից պետությունը մի որոշակի գումար, ակախ տվյալ ապրանքի հետագա գնից, կտրամադրի այդ ապրանքն արտադրած գյուղացուն:
Գյուղացիները հարց ուղղեցին Բագրատյանին, թե ինչո՞ւ նա դուրս եկավ ՀԱԿ-ից, որին ի պատասխան` Բագրատյանը նշեց, որ ինքը ՀԱԿ-ից դուրս չի եկել, ուղղակի տեսնելով, որ ՀԱԿ-ը ոչ մի թեկնածուի չի առաջադրում, որոշել է ինքնաառաջադրվել: Գյուղացիները հարցրեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը չի պաշտպանում նրա թեկնածությունը, ինչին Բագրատյանը պատասխանեց. «Ուղղակի ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, որ ոչ ոք չպետք է առաջադրվեր ՀԱԿ-ից»: Նա ավելացրեց, թե ՀԱԿ-ը հսկայական գործ է կատարել, որ ինքը չի փոշմանել, որ 2008 թվականին իրենք ստեղծեցին այն, սակայն այն ստեղծված էր 2008 թվականին իշխանափոխություն կատարելու համար, ինչը չստացվեց: Այնուհետեւ նշեց, թե այժմ էլ ՀԱԿ-ի պես մի կառույց էլ իր նախաձեռնությունն է: