կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 13:52
Տնտեսական

Բանկերն իրենք են ընտրելու` ում վարկերը ներեն, ում` ոչ․ Սուրեն Պարսյան

Բանկերն իրենք են ընտրելու` ում վարկերը ներեն, ում` ոչ․ Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս պատերազմական օրերին առավել կարևոր է հանրությանը ճիշտ և ամբողջական տեղեկատվություն փոխանցելը: Այսօրվա ԱԺ-ում առաջին ընթերցումով ընդունված վարկերի ներման նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ինձ բազմաթիվ քաղաքացիներ: Կարծում եմ շատերը կարիք ունեն այս պարզաբանման:
 
Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներում ավտոմատ տեղի չի ունենալու, բանկերն իրենք են ընտրելու ում ներեն, ում` ոչ»: