|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Համապատասխան ստորաբաժանումները կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը:
Դեկտեմբերի 8-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի: