Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացնում է ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների ամփոփ տվյալները: Ըստ այդմ' դեկտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96 միլիոն 714 հազար 785 ԱՄՆ դոլար' 404.87 դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել` 105 միլիոն 158 հազար 467 ԱՄՆ դոլար' 406.05 դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15 միլիոն 880 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 404.71 դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5 միլիոն 719 հազար 157 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 405.01 դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այս ժամանակահատվածում` դեկտեմբերի 9-13-ը, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 233 հազար 516 եվրո'554.90 դրամ' մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել է 12 միլիոն 945 հազար 787 եվրո' 558.79 դրամ' 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում այդ նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 780 միլիոն 699 հազար 761 ՌԴ ռուբլի' 12.26 դրամ' 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140 միլիոն 853 հազար 185 ՌԴ ռուբլի' 12.46 դրամ' 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար: