|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Հայրիկյանի «մեղքն» այն էր, որ նա մահափորձի ընթացքում չմահացավ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե պետական միջոցները չպետք է ծախսվեին Հայրիկյանի բուժման համար:
«Եթե մահափորձի ընթացքում նա մահանար, ապա նման խոսակցություններ չէին լինի: Պետական և ոչ պետական ստրուկտուրաների կողմից ավելի մեծ գումարներ կծախսվեին, ընդհուպ` Հայրիկյանին կդարձնեին ազգի հերոս»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Հայրիկյանին հատկացված գումարը բավականին քիչ է, որպեսզի լիովին ապաքինվի:
Հայրիկյանը երեկ վիրահատվել է Բելգիայում: Փաստաբանի խոսքով` վիրահատությունը տևել է մոտ 7 ժամ, և բժիշկներն ասել են, որ տևական ժամանակ է հարկավոր, որպեսզի նա վերջնականապես ապաքինվի: