|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակը» գրում է.երեկ կառավարության շենքից դուրս եկող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցում էր մի սափրագլուխ, ապա նրան մոտեցան մի քանի ոստիկաններ ու, թիկունքից պաշտպանելով, տարան առաջ: Նման հատուկ միջոցառումների անհրաժեշտությունը ծագել էր, քանի որ մի խեղճուկրակ քաղաքացի համարձակվել էր մոտենալ քաղաքապետին:
Ապա Տարոնը ոստիկանների ուղեկցությամբ ապահով քայլեց դեպի ՀՀԿ կենտրոնական շտաբ: Սա շատ ուշագրավ է այն առումով, որ իր երկրում իրեն ապահով չի զգում անգամ քաղաքապետը եւ կառավարությունից 100 մ հեռավորության վրա գտնվող կուսգրասենյակ քայլում է թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ: