Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լլրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԷՑ-ի վաճառքին: Նրա կարծիքով` ՀԷՑ-ի գնորդը` «Տաշիր» ընկերությունների խումբը, իր վրա վերցրել է բարդ խնդրի լուծում, քանի որ կան շատ բացեր, որոնց լուծումները ժամանակ են պահանջում:
«Բոլորին է հայտնի, որ ՀԷՑ-ը գտնվում է բավական վատ վիճակում: Դա իր արտացոլումն է ունեցել, և, փաստորեն, սակագինը բավականին բարձր է: Այս իրավիճակում մեզ պետք էր գտնել ելք, ես կասեի` փրկություն: Շատերն ասում են, որ 200 մլն դոլարի ներդրում է պետք, որ ՀԷՑ-ը կարգի հրավիրվի, բայց ես համոզված եմ, որ ժամանակակից էլցանցերում 500 միլիոնի ներդրում է պետք: Ես ուզում եմ մտածել, որ սա Սամվել Կարապետյանի կողմից ընդգծված նվեր է հայ ժողովրդին»,- ասաց Բոստանջյանը:
Ըստ տնտեսագետի` Բիբինի անունը շահարկելը ճիշտ չէր, քանի որ նա պարզապես մեկն էր, ով պետք է այդպես գործեր: «Էդ խեղճուկրակ բիբին-միբիններին առաջ մի\' քաշեք»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումներին` Բոստանջյանն ասաց. «Ախր մենք ենք բերել նրանց, ու հենց մենք էլ պետք է պատասխանատվություն կրենք: Մենք պարտավոր էինք հետևել նրանց աշխատաներին: Հիմա արդեն կերել են, ի՞նչ անենք: Մեր հասարակությունը փակել էր կարևորագույն փողոցներից մեկը, ստիպված մի բան պիտի ասեին ու ասացին՝ աուդիտ»:
Ըստ տնտեսագետի` շատերն անգամ չհասկացան, թե ինչ պետք է ենթադրեր աուդիտը և ինչի համար էր այն անցկացվելու: