Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս պահին մի խումբ արցախցիներ փորձում են շարժվել դեպի Լաչինի ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակված անցակետ։ Արցախի ոստիկանները նրանց ճանապարհից թույլ չեն տալիս առաջ անցնել՝ ասելով, որ անվտանգային խնդիրներն են հաշվի առնում, սակայն քաղաքացիներին առաջնորդող Արցախում ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչ, իսկ այժմ նաեւ «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ոստիկաններին խնդրեց թույլ տան գոնե մինչեւ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անցալետ հասնել եւ վերջիններիս փոխանցել, որ իրենք իրենց պարտականությունները լավ չենն կատարում։
Պետրոսյանը բանակցում է տասը հոգանոց խմբով առաջ շարժվելու մասին, թեպետ տասնյակ արցախցիներ են նման ցանկություն դրսեւորել։ Ոստիկանները տասը րոպե ժամանակ են խնդրել՝ ինչ-ինչ ճշտումներ անելու եւ խմբին պատասխանելու համար։