կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 17:48
Իրավական

Արդարադատության նախարարը որևէ մեկին չի ստիպել թերթիկ լրացնել

Արդարադատության նախարարը որևէ մեկին չի ստիպել թերթիկ լրացնել

Այսօր տարբեր լրատվամիջոցների ուղարկվել է անանուն նամակ, որում, մասնավորապես, ասված էր. «Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ ՀՀ Արդարադատըության նախարար Հրայր Թողվմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս, է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր, մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը: Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից: Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը»: Նամակին կցված են նաև այդ թերթիկների պատճենները:

 

Արդարադատության նախարարությունը, սակայն պարզաբանել է, ասելով, որ դա անանուն նամակ է, հայտնի չէ՝ ով է նամակի հեղինակը, իսկ  արդարադատության նախարարը որևէ մեկին նման հարցով որևէ բան չի ասել: Դա զրպարտություն է և իրականությանը չի համապատասխանում: Իսկ թերթիկների պատճենների լուսանկարը  չի կարող դիտարկվել որպես փաստացի ապացույց, քանի որ նման բլանկներ ով ասես՝ կարող է պատրաստել: