Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Նիկոլի ամեն բարբաջանքից հետո բազմաթիվ մարդիկ ինձ հարց են տալիս՝ վե՞րջ, հանձնե՞ց Արցախը․․․ բա հիմա ի՞նչ ենք անելու․․․
Սիրելի հայրենակիցներ, թե Նիկոլը ինչ կհայտարարի, իր հրեշավոր պայմանավորվածությունների ապացույցն է, բայց մենք՝ հայերս, ունենք ազգային ծրագիր, որից չենք շեղվում։
Արցախը հռչակել է իր անկախությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Պատրա՞ստ ենք սա ընդունել որպես միակ ճշմարտություն ու գնալ միայն այս ճանապարհով, ուրեմն պիտի՛ գնանք այդ գաղափարի հետևից։
Թե այդ ընթացքում ինչպիսի նիկոլներ ու այլ հրեշներ կհայտնվեն մեր առաջ, ամենևին կարևոր չէ։
Որոշե՞լ ենք, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, ուրեմն վերջ․․․ հող հանձնողին ամեն դեպքում կհանձնենք հողին, իսկ Արցախը Նիկոլի կամ որևէ մեկի ստորագրությամբ չի կարող հանձնվել որևէ մեկի, քանի որ Արցախի տերը Արցախցիներն են։
Տեր լինենք մեր հայրենիքին, վերջապես տեր լինենք մեր արժանապատվությանն ու մարդ լինենք վերջապես․․․»։