|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սերժ Սարգսյանի դեմ հարուցված չորս շինծու քրեական գործերը միավորվել են երկուսի մեջ, և երեկ դատախազության միջնորդությամբ դրանցով նշանակվել էին դատական նիստեր։ Այսօր այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ տեղի ունեցածը գնահատելով որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում։
«Երեկ երրորդ նախագահը, իր թիմակիցների և փաստաբանների հետ միասին, երեք անգամ ներկայացել է հակակոռուպցիոն դատարան։ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված չորս շինծու քրեական գործերը միավորվել են երկուսի մեջ, և երեկ դատախազության միջնորդությամբ դրանցով նշանակվել էին դատական նիստեր»,- նշել է նա։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ակնհայտ էր, որ նպատակն ամեն գնով երրորդ նախագահին կրկին զրկելն է երկրից դուրս գալու իրավունքից։ «Նույնիսկ դատավորներից մեկին, իմ տեղեկություններով, իր հարազատի սգո արարողությունից են կտրել և ստիպել մասնակցել նիստին»,– ասել է Աշոտյանը՝ ավելացնելով, որ այսօր արգելվել է Սերժ Սարգսյանի ելքը ՀՀ-ից։ Այսինքն՝ փակվել է ՍԷԿՏ-ը։