Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի տարածքում միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին հարցը։ Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց․ «Այդպես չի լինելու, որ մի երթուղի պատկանի մեկին»,- ասաց նախարարն ու հավելեց, որ կլինի մեկ կամ երկու օպերատոր, այս պահին այդ հարցը դեռևս հստակեցված չէ:
Նախարարը տեղեկացրեց, որ ցանցի հիմնադրման հետ մեկտեղ կլինեն վերահսկողական կոնկրետ մեխանիզմներ: Մասնավորապես՝ կլինի տրանսպորտային կառավարման համակարգ, որը հնարավորոթյուն կտա մոնիտորի միջոցով տեսնել, թե որ տրանսպորտային միջոցը որտեղ է և երբ է շարժվելու:
Լրագրողները նախարարին հարցրեցին, թե ինչպե՞ս են հիմնում միասնական տրանսպորտային ցանց, եթե ՀՀ շատ ճանապարհներ անմխիթար վիճակում են:
«Շատ մեծ է խնդիրը, չենք կարող ասել, որ այս ինչ օրը կլուծվի և այդ օրը կլուծվի, դա զուգահեռ պետք է լուծել»,- ասաց Վահան Մարտիրոսյանը: