կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 18:12
Հասարակություն

Աշխատանքային իրավունքներին առնչվող ի՞նչ խախտումներով են դիմել ՄԻՊ-ին. հրապարակվել է արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ

Աշխատանքային իրավունքներին առնչվող ի՞նչ խախտումներով են դիմել ՄԻՊ-ին. հրապարակվել է արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց աշխատանքային իրավունքների մի շարք խնդիրների վերաբերյալ, որի հիմքում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունն է:

Հաշվի առնելով 2021 թվականի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները՝ առանձնացվել են երեք հիմնական իրավունքներ, որոնց շուրջ կատարվել է հետազոտությունը՝

1. Աշխատանքը կամայական չկորցնելու իրավունք,

2. Հանգստի իրավունք,

3. Վարձատրության իրավունք։

Յուրաքանչյուր առարկայական բաժնում ներկայացված են վերաբերելի հիմնարար փաստաթղթերը, միջազգային չափորոշիչները և բարձր դատարանների իրավական դիրքորոշումները։ Ընդ որում, ներկայացված են թե՛ հայաստանյան և թե՛ միջազգային աղբյուրները՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթները, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ԵՄ արդարադատության դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, և այլն։

Արտահերթ զեկույցում տեղ են գտել բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:

Պատրաստվել է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ամփոփված են ընդհանուր տեղեկություններ, թե ինչպես և երբ դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով:

Արտահերթ զեկույցն ու իրազեկման թերթիկը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Արտահերթ զեկույց:

Իրազեկման թերթիկ: