Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Որևէ մեկին իրավունք չի տրված մեր երկրի հեղինակության հետ խաղալու. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի պահանջին:
«Այդ նյութերը ապացուցվելուց հետո լիցենզիոն և հավատարմագրման վերանայման գործընթաց է սկսելու: Որևէ մեկն իրավունք չունի մեր պետության կրթական համակարգի որակը դնել հարցականի տակ: Եթե չեն կարող աշխատել, պետք է գնան վերամիավորման, ոչ թե այդ ճանապարհով իրենց հարցերը լուծեն: Դա անընդունելի է»,- ընդգծեց նախարարը:
«Մասնավոր բուհերը փակվելո՞ւ են» հարցին էլ պատասխանեց, որ եթե ապացուցվում է՝ ԲՈւՀ-ի ռեկտորն անձամբ վաճառում է վկայական, պետք է զրկվի իր լիցենզիայից: Նախարարը նաև նշեց` եթե նման փաստ լինի` պետական ԲՈՒՀ-երի հետ կապված, ապա դրանք էլ կզրկվեն լիցենզիաներից:
Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԱԾ-ն ԿԳ նախարարությունից պահանջել է միջոցներ ձեռնարկել ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ: Պատճառը ոչ պետական 3 բուհերի կողմից դասընթացներին չմասնակցած, առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելն է: Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ Հայաստանի եւ այլ երկրների 20 քաղաքացու շահադիտական դրդումներով կեղծ դիպլոմներ են տրվել: Դատարանի որոշմամբ` ռեկտորներից երկուսը մեղավոր են ճանաչվել, երրորդի վերաբերյալ էլ նախաքննությունը շարունակվում է: