Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի ներքին զարգացումները չի կապում տարածաշրջանային զարգացումների հետ: «Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում եւ դեռ շարունակվում է, ես դա ավելի շուտ եւ առաջին հերթին համարում եմ այն քաղաքականության հետեւանքը, որը վարում է Էրդողանի կառավարությունը»,- yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերին, հասարակության եւ ոստիկանության միջեւ բախումներին ասաց նա:
Թուրքագետը կարծիք հայտնեց, որ հարկավոր է սպասել հունիսի 15-ին եւ 16-ին, քանի որ 15-ին նշանակված է Էրդողանի կողմնակիցների հանրահավաքն Անկարայում, իսկ 16-ին` Ստամբուլում: Ինչպե՞ս դրանք կընթանան, արդյոք բախումներ տեղի կունենա՞ն թուրքական հասարակության երկու մասերի ներկայացուցիչների միջեւ:
«Եթե բախումներ տեղի ունենան, կարծում եմ` իրադրությունը Թուրքիայում կարող է սրվել բավականին լուրջ, եւ կարող է ունենալ անկանխատեսելի լուրջ հետեւանքներ: Եթե իշխանություններն իրենց հանրահավաքներն անցկացնեն առանց բախումների` կազմակերպված, դա կունենա այն նշանակությունը, որ, փաստորեն, ընդվզող ուժերին ցույց կտրվի, որ նրանք թույլ են, քիչ են, որովհետեւ Էրդողանը, իրոք, բավականին մեծ թվով կողմնակիցներ ունի Թուրքիայում: Կարծում եմ, որ այն հանգամանքը, որ հիմնական քաղաքական ուժերը չսատարեցին ցուցարարներին, ցույց է տալիս, որ այդ շարժումը կամաց-կամաց կմարի»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետը նշեց նաեւ, որ Էրդողանն, իհարկե, նաեւ որոշակի զիջումների է գնում` առաջարկել է հանրաքվեի տարբերակով լուծել Գեզի զբոսայգու վերակառուցման շուրջ առաջացած խնդիրը, եւ այդ տարբերակը դեռ քննարկվում է: Բայց եթե այդ տարբերակով հարցը լուծվի, ապա, տսռ Սաֆրաստյանի, բնակչության մեծ մասը կբռնի Էրդողանի կողմը, եւ կպարտվեն այն ուժերը, որոնք պայքարում են Էրդողանի դեմ:
«Ես ենթադրում եմ, որ հանրաքվեի տարբերակը կառավարության կողմից ծուղակ է ցուցարարների համար»,- եզրափակեց արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ