կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 09:02
Քաղաքական

Բելաջիոյի Գրիշը հանրահավաքներին չի մասնակցում. «Ժողովուրդ»

Բելաջիոյի Գրիշը հանրահավաքներին չի մասնակցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը« գրում է.«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի կողմից կազմակերպած հանրահավաքներին չի գնում, քանի որ այդ մասով որեւէ որոշում չի կայացվել: Դրա փոխարեն, ըստ մեր զրուցակցի, ինքը Շենգավիթում, 3-րդ մասում հանդիպումներ է ունենում ընտրողների հետ:

 

«Այնպես չէ, որ միտինգ եմ հավաքում, գնում հանդիպում եմ մարդկանց հետ, զրուցում եմ»,- ներկայացրեց Մարգարյանը:

 

Խոսելով այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, պատգամավորը պաշտպանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը` ասելով. «Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումները, այ, երբ կբերեն կներկայացնեն, այդ ժամանակ էլ խորը կուսումնասիրեմ, այդ ժամանակ էլ կասեմ կողմ եմ, թե դեմ եմ… օդի մեջ չեմ ուզում խոսել, ես ուզում եմ աշխատել թղթի հետ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: