Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի` Վահագն Չախալյանի ազատ արձակման վերաբերյալ արած հայտարարությունները վկայում են, որ այն ժամանակ, երբ իշխանության գլուխ կանգնած էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, արդարադատություն իրականում չկար: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը նման կերպ է արձագանքել Չախալյանի դեմ հնչեցված մեղադրանքներին:
«Եթե Չախալյանը անջատողական էր և գործակալ, ապա ինչու չի դատվել Քրեական օրենսդրության համապատասխան հոդվածներով: Այդ պարադոքսի բացատրությունը մեկն է. նախկին իշխանությունն առանձնահատուկ կերպով օգտագործում էր արդարադատության համակարգը իր քաղաքական ընդդիմադիրների դեմ»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:
Վիրահայոց թեմն անդրադարձել է նաեւ Վրաստանում համաներում շնորհված մեկ այլ քաղբանտարկյալի՝ Արմեն Գևորգյանին, ում նախագահը նույնպես մեղադրել է լրտեսության մեջ: Թեմի տվյալներով` Գևորգյանի ազատման համար միջնորդել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը:
Վիրահայոց թեմը կոչ է արել առանձին քաղաքական գործիչների՝ կարճատև քաղաքական նպատակների համար չօգտագործել այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են երկրի խաղաղությանը և անդորրին, ինչպես նաեւ հայերի և վրացիների միջև հարաբերություններին: