|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ֆուտբոլի հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Միկա»-ից կրած պարտությունից հետո թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպում է ունեցել «Ուլիս»-ի ղեկավարության հետ, որից հետո կողմերը, երկկողմանի համաձայնությամբ, որոշել են դադարեցնել համագործակցությունը: Սուրեն Չախալյանի հետ մեկտեղ թիմից հեռացել է նաև մարզիչ Վարազդատ Ավետիսյանը:
Ներկայումս թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Սիմոնյանը, որի գլխավորությամբ էլ «Ուլիս»-ն անցկացնում է իր մարզումները: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: