|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ուլիս»-ի գլխավոր մարզչի պաշտոնը երկար ժամանակ թափուր չմնաց: Այսօր արդեն թիմի գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը, թիմի խաղացողներին ներկայացրել է նոր մարզչին: Չնայած նոր ասելը հարաբերեական է: «Ուլիս» է վերադարձել թիմի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը, ով այսօր անցկացրեց առաջին մարզումը: Սուրեն Չախալյանին «Ուլիսի» շատ ֆուտբոլիստներ շատ լավ ճանաչում են: Առաջնության մեկնարկում Չախալյանի գլխավորությամբ «Ուլիս»-ն անցկացրեց 8 հանդիպում ու վաստակեց 22 միավոր, տոնելով 7 հաղթանակ ու մեկ խաղ էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
«Ուլիս»-ից հեռանալուց հետո Սուրեն Չախալյանը գլխավորեց «Արարատ»-ը: Մի քանի օր առաջ Չախալյանը հրաժարական ներկայացրեց, որն էլ ընդունվեց «Արարատ»-ի ղեկավարության կողմից:
«Ուլիս»-ը Սուրեն Չախալյանի հետ պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը հետագայում համագործակցությունը շարունակելու հնարավորությամբ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: