|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սուրեն Չախալյանը ստանձնեց «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: 42-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Երևանի «Փյունիկ» և «Ուլիս» թիմերը, ինչպես նաև` Հայաստանի Մ-17 հավաքականը: Չախալյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «Pro» կարգի արտոնագիր:
Նշենք, որ Սամվել Դարբինյանի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված էր մինչև 2014-ի դեկտեմբերի 1-ը: Ըստ գործող կանոնակարգի` ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա ՈւԵՖԱ-ի առնվազն A կարգի արտոնագիր: B կարգի արտոնագիր ունեցող Դարբինյանը 2 ամիս շարունակ կատարում էր «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է «Արարատ» ակումբի պաշտոնական կայքը: