Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը դադարեցրել է հացագուլը` Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի այցից հետո, որը հորդորել է նրան հրաժարվել իր առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:
Վ. Չախալյանը, բողոքելով մարդկային արժանապատվությունը նվաստացնող պայմանների դեմ, հոկտեմբերի 5-ից անժամկետ հացադուլ էր սկսել, սակայն, նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանի վկայությամբ, հացադուլ հայտարարելուց հետո բանտի ադմինիստրացիան բավարարել էր նրա պահանջների մի մասը: «Հացադուլից անմիջապես հետո թույլատրվեց տեսակցությունը հայ հոգեւորականների, հատկապես` Վազգեն սրբազանի հետ, վերադարձվեցին նրա բռնագրավված գրքերը, վերացվեցին բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները, ինչպես նաեւ լուծվեց բանտախցի ջրամատակարարման խնդիրը»,- ասաց փաստաբանը:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի Ախալցխայի շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարի ազատազրկմա մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա: Նրա փաստաբանի տեղեկացմամբ` քաղաքական գործիչը ընդդեմ վրացական իշխանությունների հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է: