Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահա եւ վերահայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ ինչու՞ է նա հարկ համարում վերահայտնվել: Որովհետեւ նա անհանգիստ է: Եւ ինչու՞ է անհանգիստ: Որովհետեւ նա հարկ է համարում տեր կանգնել ժամ առ ժամ վտանգվող նոր լիբերալիզմի եւ ապազգային գլոբալիզմի հոսանքին:
Չստացվեց երկիրը հանձնել Վահե Գրիգորյաններին, Մասիս Մայիլյաններին եւ նրանց հետեւից տողանցող Զարուհիներին ․․․ : Չստացվեց սղացնել Ստամբուլյան կոնվենցիան: Չէ պարոն Տեր-Պետրոսյան, այդ ամենը ինչ դուք ուզում եք իրականացած տեսնել, չի ստացվելու:
Որովհետեւ այս երկրում ե՛ւ հարստությունների անարդար բաշխումը, ե՛ւ ընտրախախտումները, ե՛ւ քաղաքական սպանությունները, ե՛ւ էներգետիկ, արդյունաբերական ու ռազմական միջոցների թալանը ոչ թե Արցախյան պատերազմը արյունով ու արցունքով հաղթած մարդկանց, այլ հենց Ձեր իսկ հիմնադրածներն են, անձամբ Ձեր եւ Ձեր կողմնակիցների:
Իսկ որ նրանք, այլ ոչ թե դուք եք դրանց համար պատասխան տալիս, դա արդեն ուրիշ պատմություն է»: