կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 16:39
Աշխարհ

Ավստրիացիները կողմ են զինապարտությանը

Ավստրիացիները կողմ են զինապարտությանը

Ավստրիացիները որոշել են չվերացնել պարտադիր զինվորական ծառայությունը եւ, չնայած եվրոպական այլ երկրների օրինակին, հավանություն չեն տվել պրոֆեսիոնալ բանակի ձեւավորմանը: Այս հարցով անցկացված հանրաքվեին քվեարկողների 60 տոկոսը կողմ է եղել 18 տարեկանից սկսած պարտադիր զինվորական ծառայկություն անցնելուն. տեղեկացնում է mignews.com-ը:

 

Ավստրիական բանակում ծառայելու ժամկետը ընդամենը կես տարի է, եւ շատերը պատրաստ են զոհաբերել այդ ժամանակը հանուն Հայրենիքի: Ի դեպ, զորակոչվածները այընտրանք ունեն` 9 ամսվա աշխատանք ծերանոցներում, հիվանդանոցներում, շտապ օգնության ծառայությունում:

 

«Ես երջանիկ եմ, որ Ավստրիան նման ժողովուրդ ունի: Նկատի ունեմ նրանց, ովքեր այդպես են քվեարկել»,- ասել է երկրի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը:

 

Սակայն Ավստրիայի պաշտպանության նախարար Նորբերտ Դարաբոսը հավանորեն ստիպված լինի հայրենակիցների հայրենասիրության պատճառով հրաժարական տալ. պրոֆեսիոնալ բանակ ձեւավորելու գաղափարը նրանն էր: