կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-17 12:12
Քաղաքական

Սա պետք է գնա` որպես հոսանքի գումար` առանց որևէ այս կողմ, այն կողմ անելու. Հովիկ Աբրահամյան

Սա պետք է գնա` որպես հոսանքի գումար` առանց որևէ այս կողմ, այն կողմ անելու. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրեց որոշում ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին:

ՀԾԿՀ 2015 թվականի հունիսի 17-ի որոշման համաձայն` սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների` 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված` ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 495,500.0 հազ. դրամ, որից` 168,759.4 հազ. դրամը «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով) և 326,740.6 հազ. դրամը ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններին:

Վարչապետը հավելեց, որ բյուջեում չէին նախատեսել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացված արժեքը և հիմա որոշում են կայացնում: «Սա պետք է գնա` որպես հոսանքի գումար` առանց որևէ այս կողմ այն կողմ անելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: