կարևոր
4327 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 20:16
Քաղաքական

Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ. Ստեփան Դանիելյան

Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ. Ստեփան Դանիելյան

Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ, ով պայքարում էր հանուն խաղաղության,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Եթե Տեր-Պետրոսյանը ներքաղաքական կյանքն էր փորձում ներկայացնել որպես Խաղաղության ու Պատերազմի ճամբարների բախում ու իր հեռացումը ներկայացնել որպես Խաղաղության Ճամբարի պարտություն, ապա ինքն արդեն այդ ճամբարների բաժանումը միջազգային հարաբերություններ է տեղափոխել:

Կա Խաղաղության Ճամբար և կա Պատերազմի Ճամբար, ինքը փորձել է Հայաստանը տանել առաջին ուղղությամբ ու ցանկացած գնով հասնել խաղաղության, բայց երկրորդ ճամբարն իրեն ստիպեց հեռանալ: Դրանով փորձում է իր հեռացումը դարձնել գաղափարական ու սկզբունքային դիրքորոշման հետևանք ու հենց ինքն է արհեստականորեն սրում իրավիճակը:

Ինչևէ, գործընթացը սկսվել է, Նիկոլը հեռանում է, թեկուզ այդ ձևով փորձելով իր ապրելու իրավունքը վաստակել ու գաղափարականացնել իր ապաշնորհությունը, եթե ոչ՝ մեղքը:

Իսկ մենք պետք է արդեն այսօրվանից սկսենք մտածել, թե հետո ինչ ենք անելու, մինչև վերը ասված գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին»,- ֆեյսվուքյան իր էջում գրել է Դանիելյանը: