կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 20:26
Քաղաքական

Բարիկադից այս կողմ եւ այն կողմ

Բարիկադից այս կողմ եւ այն կողմ

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբն այսօր հերթական բողոքի երթն անցկացրեց Փակ շուկայի տարածքում իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու պահանջով։ Երթը նախանշված ժամին մեկնարկեց մշակույթի նախարարության շենքի մոտից դեպի դատախազություն, քաղաքապետարան` մինչեւ Փակ շուկա։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները հնչեցնում էին իրենց հայտնի պահանջները: Վանկարկում` «Ո՛չ օլիգարխիային»«Վե՛րջ ապօրինությանը»: Ուշագրավ է, որ արդեն Փակ շուկայի մոտ նրանց  էին սպասում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները:

 

Քաշքշոցից եւ բախումներից խուսափելու համար ոստիկանությունը թույլ չտվեց, որպեսզի շուկայի դիմացի մայթին կանգնած ակտիվիստները մոտենան շուկային, որի շրջակայքում հավաքված էին Ալեքսանյանի կողմնակիցները: Ամեն ինչ խաղաղ ավարտ ունեցավ: Ակտիվիստները եւս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց պահանջները եւ հեռացան: