|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է մերժել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որով վերջինս պահանջում է անվավեր համարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի առաջադրումը նախագահական ընտրություններում:
Դիմումը մերժվել է` «անհիմն է եւ կարող է դառնալ նախադեպ» հիմնավորմամբ:
Անդրիաս Ղուկասյանն էլ նիստից հետո հայտարարել է, որ հունվարի 21-ից սկսելու է անժամկետ հացադուլ: Մարմնական սնունդ կընդունի այն դեպքում, երբ ԿԸՀ-ն բավարարի իր պահանջը, իսկ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից:
Կարճ ասած՝ նախագահի թեկնածուն ինքզինքը դրդում է սովամահության: