կարևոր
3895 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-29 15:17
Հասարակություն

Էն ժամանակ սոված-ծարավ ամբողջ գյուղը գրավեցինք, սրանք էլ կուլտուրական հանձնեցին․ Դավիթ Բեկի բնակիչ

Բագրատ Սրբազանն այցելել է Դավիթ Բեկ գյուղ` հանդիպելու բնակիչներին, զրուցելու նրանց հետ։

«Իմ տունը հարյուր տոկոսով ավերվել ա, բայց պետությունը ոչ մի փոխհատուցում չի տվել, բոլորին նամակ եմ գրել հերթով, բայց ոչ մի արդյունք։ Բոլոր կռիվների ժամանակ ներկ եմ եղել, խրամատից դուրս չեմ եկել, բայց ոչ մի փոխհատուցում չտվեցին, ով փախել էր նրանց են տվել։ Էն ժամանակ սոված-ծարավ ամբողջ գյուղը գրավեցինք, իսկ սրանք կուլտուրական հանձնեցին», - ասաց Դավիթ Բեկի բնակիչներից մեկը։

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ 50 հա սեփականաշնորհված հողերն այս պահին թշնամու հսկողության տակ է, պետությանն էլ դիմել են, բայց սահմանամերձ գյուղին ոչնչով չեն ընդառաջում։ 

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Նա առաջիկա երկու օրերին լինելու է Սյունիքում, այցելելու է սահմանամերձ տարբեր համայնքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։