Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Բոլորս էլ գիտենք, թե թույնի ինչ տեսակներ կան, որոնք կարող են երկարաժամկետ լինել եւ ուշ արտահայտվել: ՛՛Ես անձնապես դեմ եմ հենց Թուրքիայից բերված ապրանքներին՛՛.- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այն որոշմանը, որի համաձայն` թույլատրվում է Ադրբեջանից եւ Թուրքիայից սննդամթերքի ներմուծումը Հայաստան, նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա նշեց նաեւ, որ գյուղնախարարի որոշումն իր հետ բազմաթիվ վտանգներ է բերելու: Զաքարյանը զարմացած է` ինչո՞ւ պետք է օգտվենք Թուրքիայից բերված սննդամթերքից, երբ մեր գյուղացին սոված է:
«Սակայն, մյուս կողմից, այս ընթացքում Թուրքիայից ներկրվել են տարբեր աննդամթերքներ՝ լոլիկ, խմորեղեն, մակարոնեղեն. իբրեւ թե արգելվա՞ծ էր, հիմա էլ թողե՞լ են: Կարծում եմ` պետությունը պետք է արգելի նման որոշման` կյանքի կոչվելը: Գնալ Թուրքիա, առեւտուր անել ու հարստացնել թշնամուն, ով այդ փողերը հետագայում օգտագործում է մեր դեմ, ուղղակի անընդունելի է»,-ասաց Զաքարյանը: