|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայտնել ենք, որ երեկ արտառոց և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արբաթ գյուղի տներից մեկում վիրավոր երեխա կա: Բժիշկները, մեկնելով գյուղ, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 5-ամյա Թամարա Բաբայանին: Ցավոք, երեխան ճանապարհին մահացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանը պատմեց, որ երեխան տանը խաղացել է սեղանի վրա դրված հեռուստացույցով, հետո քաշել այն, արդյունքում` հեռուստացույցն ընկել է երեխայի փորին: Գյուղապետի խոսքով՝ աղջիկը մանկապարտեզ չէր հաճախում, ապրում էր ծնողների, քրոջ և եղբոր հետ:
Դեպքի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննությունն է նշանակվել: