|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, բնակիչների պնդմամբ, վերջին օրերին հաճախ են նկատվում խմբով կամ առանձին շրջող գայլեր: Հյուրերը, ըստ մարալիկցիների, բավականին ագրեսիվ են տրամադրված մարդկանց ու կենդանիների նկատմամբ: Հավանաբար, գայլերի` Մարալիկ հաճախակի այցելության պատճառն այն է, որ անցած ամիս տեղացած առատ ձյունը ծածկել է շրջակա սարերը, եւ գիշատիչները, չկարողանալով սնունդ հայթայթե,լ հույսը դրել են քաղաքի վրա:
Այսօր մարալիկցիները «Ցայգ» հեռուստաընկերության լրագրողին պատմել են, որ մի քանի օր առաջ հինգ-վեց գայլ Մարալիկում հոշոտել են մի շան, իսկ առանձին թափառող մի գայլի էլ նկատել են քաղաքի տարբեր թաղամասերում` տների մոտ ու շենքերի շքամուտքերում: Ըստ մարալիկցիների` այդ վերջինը, լինելով հիվանդ ու ծեր, եղել է ամենասովածը, ամենակատաղածն ու վտանգավորը:
Բարեբախտաբար գայլը չի հասցրել մարդկանց վնաս պատճառել, իսկ մարալիկցի որսորդ Վաղարշակ Սահակյանին հաջողվել է իրենց քաղաքում թափառող այդ գիշատիչին սպանել. տեղեկացնում է shirakcenter.org կայքը: