Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած Հայաստանում 2009 թվականը ճգնաժամային էր համարվում, իսկ 2010 թվականը` արդեն հետճգնաժամային, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած պաշտոնական տվյալները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս. գրում է «Հայկական ժամանակը»:
Ըստ ԱՎԾ «Պարենային ապահովությունը եւ աղքատություն» զեկույցի` վերջին երկու տարիներին Հայաստանում 12 հիմնական պարենամթերքներից 11-ի դեպքում սպառումը մեկ շնչի հաշվով զգալիորեն նվազել է: Այսպես` հացամթերքի սպառումը 2010 թվականին, 2009-ի համեմատ, նվազել է 46 կիլոգրամով, կարտոֆիլինը` 0,5 կիլոգրամով, բանջարեղենինը` 4 կիլոգրամով, մրգինը` 3 կիլոգրամով, շաքարինը` 0,8 կիլոգրամով, բուսական յուղինը` 0,3 լիտրով, մսինը` 2,2 կիլոգրամով, պանրինը` 1,2 կիլոգրամով, կաթնեղենինը` 0,4 կիլոգրամով, կարագինը` 0,4 կիլոգրամով, ձկնեղենինը` 0,1 կիլոգրամով: Ավելացվել է միայն ձվի սպառումը` 7 հատով:
Այլ կերպ ասած` նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն` հայաստանցիները 2010-ին ավելի քիչ են սնվել, քան ճգնաժամային համարվող 2009-ին:
Ուշագրավն այն է, որ այդ նույն պաշոտնական վիճակագրությունը 2010 թվականին արձանագրել էր, որ Հայաստանում տնտեսական աճ է եղել ` 2,6 տոկոս: Աշխարհում դժվար է գտնել մի երկիր, որտեղ արձանագրվում է տնտեսական աճ, բայց մարդիկ ավելի քիչ են սնվում: