Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր գործողությունների նպատակն այն է եղել, որ ինքը առանցքում լինի, եւ իր շուրջ պտտվի ընդդիմադիր քաղաքական դաշտը. առաջին նախագահի չառաջադրվելու հանգամանքն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բացատրեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա նշեց նաեւ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը շատ ձեռնտու էր հենց իշխանություններին, քանի որ այդ դեպքում բաց դաշտի վրա կերեւային մի շարք թերություններ ու մանրամասներ թե’ նրա անձնական կենսագրությունից, թե’ քաղաքական առումով:
Հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական գործչի հետ բանավիճում էր նաեւ ՀՔՄ նախագահ Հմայակ հովհաննիսյանը: Բանախոսները անդրադարձան նաեւ Հայաստանի երկրորդ նախագահի չառաջադրման փաստին ու նրա` վերջերս տված հարցազրույցին: Հմայակ Հովհաննիսյանը նշեց, թե Քոչարյանի հարցազրույցը հայտ է` 2018 թվականին մասնակցելու ընտրություններին` ֆավորիտ թեկնածուի կարգավիճակով:
«Մյուս կողմից` պարզ երեւում է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է մրցակցության անհրաժեշտության մասին, նորից անդրադառնալով, որ մրցակցությունը կարեւորագույն գործոն է լճացումից խուսափելու եւ զարգացման համար, նա ոչ մի կերպ չի անդրադառնում ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու հանգամանքին»,- շեշտեց ՀՔՄ նախագահը:
Իսկ Լեռնիկ Ալեքսանյանի համար Քոչարյանի չառաջադրման այլ պատճառներ կան: Նա շատ տրամաբանական է համարում, որ գործող եւ երկրորդ նախագահները, ճանաչելով միմյանց եւ հաշվի առնելով ռեսուրսները, լավ վերլուծել են եւ շատ հստակ եզրակացության են եկել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առնչությամբ: