|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Աբխազիայում այսօր մեկնարկում է նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը, ինչպես նաև մարտի 22-ին նշանակված պետության ղեկավարի կրկնակի ընտրություններում նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կտևի մինչև փետրվարի 11-ը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիայի խոսքերին հղումով:
Հիշեցնենք, որ Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահի կրկնակի ընտրություններ է նշանակել վարչական իրավախախտումների Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիայի հունվարի 10-ի որոշման հիման վրա, որը 2019 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքները չի ճանաչել: Ընդդիմության քառօրյա բողոքի ցույցերից հետո երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան դիմում էր գրել պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին, խորհրդարանը հաջորդ օրը ընդունել էր հրաժարականը և նախագահի պաշտոնակատար նշանակել երկրի վարչապետ Վալերիա Բգանբուին: